Պատմություն
ԷԼՋԵՆ ընկերությունը հիմնադրվել է 2012 թվականին: Գործունեության հիմնական ոլորտները ներքին և արտաքին լուսավորությունն է:
Ընկերությունը ունի մեծ փորձ բնակարանների, գրասենյակային տարածքների, առևտրային և արտադրական տարածքների, բժշկական հաստատությունների, ավտոկայանատեղիների, սննդի ոլորտներում:

Ինչ արժեքների ենք հավատարիմ
Արտադրանքի որակը
Որակյալ լույսը պետք է ունենա բարձր լուսատվություն, ճիշտ ցույց տա գույները և այս ամենը պետք է լինի երկարաժամկետ:
LED Life-ի լուսատուները ունեն՝
- CRI>80-ից մեծ գույների վերարտադրողականություն ինդեքս*
- Նվազագույնը 90Lm/W լուսատվություն
- Մվազագունը 30.000 ժամ կյանքի տևողություն:
4 (Power factor, հզորության գործակից) — առանց չափմի միավորի ֆիզիկական մեծություն է: Արժեքների տիրույթը 0-1: Սովորաբար նշանակում են λ- ով: Օրինակ λ>0.9: Power factor-ը բնութագրում է միայն բլոկը այլ ոչ թէ լույսը: Բնութագրում է բլոկի մեջ մտած էլեկրական և մագնիսական էմերգիաների հարաբերակցոիթյունը:
Power factor – ի ցածր արժեքը նշանակում է որ՝
- բլոկի ՕԳԳ-ն ցածր է,
- լարերը ավելի շատ են տաքանում,
- էլեկտրական ցանցը ավելի շատ էներգի է ծախսում այդ բլոկը աշխատացնելու համար:
- Power factor-ը մեծացնելու համար բլոկի մեջ օգտագործում են լրացուցիչ սխեմա:
LED Life-ի արտադրանքի որակի հուսալիությունը ապահովում են՝
- Արտադրանքի անսխալ նախագծումը,
- Առաջնակարգ տեխնոլոգիաների կիրառումը,
- Լավագույն կոմպոնենտների օգտագործումը,
- Թեստավորման և փորձարկման պրոցեսները,
- Անվտանգության և որակի սերտիֆիկատները,
- Արտադրանքի անխափան աշխատանքի երաշխիքը:
